Վարչապետի որոշմամբ Հանրային հեռարձակողի խորհրդի երկու անդամի լիազորությունները կհամարվեն դադարած

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 11-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն Հանրային հեռարձակողի խորհրդի երկու անդամի լիազորությունները կհամարվեն դադարած։

Որոշումներում ասվում է․

«Հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 24-րդ մասի 1-ին կետը`
2021 թվականի սեպտեմբերի 1-ից Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Լևոն Գալստյանի լիազորությունները համարել դադարած»:

«Հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 24-րդ մասի 1-ին կետը՝
2021 թվականի սեպտեմբերի 1-ից Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Մերուժան Տեր-Գուլանյանի լիազորությունները համարել դադարած»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել