Զինծառայողների շրջանում իրավագիտակցության բարձրացման, հանցագործությունների կանխարգելման նպատակով օգոստոսի 10-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել հանդիպում իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ:
Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության նախարարությունից։
Կայազորային զինվորական դատախազը զինծառայողներին ծանոթացրել է զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների հոդվածներին, անցկացրել քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բացատրական ու կանխարգելիչ աշխատանքներ: