«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի համար առաջադրել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը։
Նրան ներկայացրեց ՔՊ խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ կասակ չկա, որ Անդրանիկ Քոչարյանը պատվով կկատարի նաև 8-րդ գումարման Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի գործառույթները և իր փորձառությունը ի սպաս կդնի հայրենիքի համար։