Բարձրագույն դատական խորհուրդը ներկայացրել է այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության դատական համակարգում
առկա դատավորների թափուր հաստիքները։ Դրանք 34-ն են։
Վերաքննիչ դատարանում առկա է 3 թափուր տեղ – Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող վերաքննիչ քրեական դատարան։
Վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ 3 թափուր տեղ։
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում՝ 1 թափուր տեղ։