Փաշինյանը նշանակել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 4-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Զարուհի Մաթևոսյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ»։

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1987 թ. 4 հոկտեմբերի, ք. Երևան

Կրթություն

2007 թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Հաշվողական մեքենաներ համալիրներ և ցանցեր բաժինը՝ ստանալով ճարտարագիտության բակալավրի որակավորում

2009 թ. ավարտել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի Հանրային ֆինանսների կառավարում բաժինը՝ ստանալով Հանրային ֆինանսների կառավարման մագիստրոսի որակավորում

2012 թ. – ԱՄՆ-ի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի անվան իրավունքի և դիվանագիտության դպրոցի հանրային կառավարում ծրագրի շրջանավարտ է

2017 թ. ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավագիտության բաժինը՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի որակավորում

Աշխատանքային գործունեություն

2009 թ. – ՀՀ կառավարության աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական վարչության փորձագետ

2009-2017 թթ. – ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության գործարար միջավայրի բարելավման, պետական կառավարման համակարգի բարեփոխումների փորձագետ

2017-2018 թթ. – ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի օգնական

2018 թ. – ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար

2018-2021 թթ. – ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական

2021 թ. օգոստոսի 4-ից՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Այլ տվյալներ

2009 թ. մասնակցել է «Եգիպտոսի արտաքին տնտեսական քաղաքականություն, ներդրումների ներգրավում և միջազգային առևտուր» փորձի փոխանակման ծրագրին:

2016 թ. մասնակցել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի «Միջազգային մարդասիրական իրավունք» դասընթացին:

2016 թ. մասնակցել է Հայաստանում ամերիկյան համալսարանի Մեդիացիոն և արբիտրաժային կլինիկայի «Արբիտրաժ խաղ-մրցույթին»:

2018 թ. մասնակցել է ՀՀ դիվանագիտական դպրոցի դիվանագետների վերապատրաստման դասընթացին:

2019թ. ԱՄՆ Պետքարտուղարության «Կառավարում» ծրագրի շրջանավարտ է (PFP, մասնագիտական վերապատրաստման վայրը՝ Մասաչուսեթս նահանգի սենատ):

2020թ. ԱՄՆ Պետքարտուղարության միջազգային առաջնորդների ծրագրի (IVLP) շրջանավարտ է, «ԱՄՆ առևտրային քաղաքականությունը» թեմայով (մասնագիտական վերապատրաստման նահանգները՝ Վաշինգտոն ԿՇ, Օհայո, Տեխաս, Քալիֆորնիա):

Տիրապետում է անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուների:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ որդի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել