Մեղրիի նախկին քաղաքապետ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը կմնա կալանքի տակ:
Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Երեմ Սարգսյանից։
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Մխիթար Զաքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ փաստաբանի բողոքը:
Նա կալանաքի տակ է հուլիսի 13-ից։
Հիշեցնենք, որ Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող՝ իր՝ այլ պետության քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը սահմանված կարգով իրավասու մարմնին չհայտնելու կամ նման տեղեկությունը թաքցնելու հատկանիշներով։