ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը օգոստոսի 3-ին հրամանագիր է ստորագերլ, որում ասվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի և 47-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Ստեփան ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ 2021 թվականի օգոստոսի 14-ից ազատել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից և արձակել ծառայությունից»:
Հիշեցնենք, որ նա այս պաշտոնին նշանակվել էր 2018 թվականի հունիսի 14-ին։ Մինչ այդ էլ նա զբաղեցնում էր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ-հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնը։