Հանրաքվեին «ոչ» քվեարկած զինվորը դիրքեր հետ էր գնացել արյունլվա դեմքով․պատգամավորը՝ Սեյրան Օհանյանին

Ազգային ժողովում պատգամավորները հարցեր են ուղղում ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրված թեկնածու Իշխան Սաղաթելյանին ներկայացնող, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը հայտնեց, որ պարտադիր զինծառայություն է անցել 2014-2016 թվականներին։

«Այդ ժամանակաշրջանը ահընկնում է 2015-ի Սահմանադրական հանրաքվեի հետ։

Ես անձամբ, իմ զորամասում, ականատես եմ եղել նրան, թե ինչպես էր մի բարձրաստիճան սպա կանգնած քվեախցիկի հետևում նայում բոլոր զինվորների քվեարկությունը, ես ականատես եմ եղել, թե ինչպես է Ձեր նախարարության օրոք Սահմանադրական հանրաքվեի ժամանակ սահմանից իջեցված հերթափոխը, նրանց զինվորներից մեկը, հանրաքվեին «ոչ» քվեարկելու համար հետ բարձրացել դիրքեր արդեն արյունլվա երեսով, պարոն Օհանյան։ Դուք, որպես նախարար, անձա՞մբ եք իջեցրել այդ հրահանգը՝ նման կերպ պատժել զինվորներին՝ ձեր քաղաքական թիմին հակառակ քվեարկության համար, թե դուք եղել եք անտեղյակության մեջ»,-ասաց Վահագն Ալեքսանյանը։

Սեյրան Օհանյանը նշեց, որ ՀՀ զինված ուժերում անըդհատ գործընթացներ են իրականացվել, որպեսզի տարբեր ժամանակահատվածներում քաղաքական չեզոքությունն ապահովվի։

«Չեմ ասում, որ սխալներ չեն եղել, կարող է սխալներ լինեն տարբեր զորամասերում։ Այն, որ ասում եք՝ անմիջական ձեր ցուցումն է եղել՝ իհարկե այդպիսի ցուցում չի եղել, այն էլ անհատ զինվորի նկատմամբ, որովհետև յուրաքանչյուր կառույցում, ոչ միայն ԶՈՒ-ում, այլ նաև յուրաքանչյուր գերատեսչության ղեկավարը չի կարող պատասխանատու լինել իրենից շատ ցածր աստիճանների գործիչների համար, եթե անմիջապես դրա հետ կապ չունի, եթե անմիջապես իր հետ չի աշխատել»,-ասաց նա։

Սեյրան Օհանյանը նաև նշեց, որ եթե պատգամավորը նման դեպքի մասին է իմացել՝ ինչու՞ այն ժամանակ չի բարձրաձայնել, որպեսզի համապատասխան միջոցնե ձեռնարկվեին։

Մանրամասները՝ տեսանյութում 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել