Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆեյսբուքյան իր էջում հայատառ գրառում է կատարել․
«Հայերն անցնում են բազում փորձությունների միջով։ Բարեկամաբար և համերաշխությամբ դիմում եմ նրանց. Ֆրանսիան միշտ ձեր կողքին կլինի։ Համավարակին դիմակայելու համար, Ֆրանսիան պատրաստ է պատվաստանյութի 200,000 դեղաքանակ ուղարկել Երևան: Միասին մենք կհաղթահարենք համավարակը»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 3-ին էլ, Մակրոնն այս գրառումը ֆրանսերենով գրել էր Թվիթերի իր էջում։

