Անուշիկ Ավետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը օգոստոսի 2-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝
Անուշիկ Ավետյանին ազատել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնականի պաշտոնից»։

Նշենք, որ Անուշիկ Ավետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր ավարտում եմ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնականի աշխատանքս։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել փոխվարչապետ Ավինյանին այս 7 ամիսների համատեղ աշխատանքի համար։

Պարոն Ավինյանը միշտ իր թիմին տալիս էր որոշումներ կայացնելու ու պատասխանատվություն վերցնելու հնարավորություն, առաջնորդում ու ոգևորում, երբ դա մեզ ամենաշատն էր պետք, նկատողություն տալիս, եթե դրա անհրաժեշտությունը կար և սովորեցնում լինել հստակ, ռացիոնալ, իրատես և դիմացինին հարգող՝ կենտրոնանալով աշխատանքի արդյունքի և որակի վրա։

Այդ 7 ամիսները մեր հայրենիքի ու պետության համար շատ դժվար ժամամակահատված էր, որն էլ ավելի էր մեծացնում պատասխանատվությունը։

Շնորհակալ եմ նաև գրասենյակի բոլոր գործընկերներիս իրենց մարդկային և պրոֆեսիոնալ որակների համար, պետությանն անխոնջ ու լուռ ծառայելու համար։ Շնորհակալ եմ բոլոր պետական գերատեսչությունների ներկայացուցիչներին, ում հետ համագործակցել ենք, բոլոր միջազգային կառույցների գործընկերներին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել