Դուք գնահատեք, եթե իշխում եմ, այս նեղ լիազորություններով ինչպե՞ս եմ իշխում․ Գագիկ Ջհանգիրյան

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանագիրյանը այսօր՝ օգոստոսի 2-ին, տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է․

«Պետք է դատական համակարգը զտվի, մաքրվի, ես իմ կարծիքը, ինչ էլ որ ասում եմ, չեմ փոխում, երբեք չեմ փոխում։ Այնպիսի դատավորները, որոնք ոտնահարել են արդարադատությունը, որոնք անմեղ քաղաքացիներին լցրել են բանտերը ամիսներով ու տարիներով, այդ մարդիկ այս դատական համակարգի համար պիտանի չեն։

Զտման մեխանիզմները տարբեր են, բայց մենք պետք է ձերբազատվենք։ Համատարած զտումը գուցե օրենքի նախագծի ընդունումից հետո կատարվի, բայց որ պետք է կատարվի, անպայմանորեն պետք է կատարվի։

Ինչ վերաբերում է, որ ես իշխում եմ, ուզում եմ իշխել, դուք գնահատեք։ Եթե իշխում եմ, այս նեղ լիազորություններով ինչպե՞ս եմ իշխում։ Դա էլ ինձ սովորեցրեք, ես սիրով կընդօրինակեմ, թե այս ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի կամ ԲԴԽ անդամի այս սուղ լիազորություններով ինչպե՞ս են իշխում։ Հետաքրքիր կլինի ինձ համար, ես մեծ սիրով կուսումնասիրեմ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել