Վիճաբանություն՝ ԱԺ-ում․ «Հայաստան» խմբակցությունը պահանջում է ազատ արձակել կալանավորված անդամներին

8-րդ գումարմա ԱԺ-ի առաջին նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ խմբակցության 2 պատգամավորներ այսօր ապօրինաբար գտնվում են անազատության մեջ։ Նա նշեց, որ Սահմանադրությամբ պատգամավորը, առանց Ազգային ժողովի համաձայնության, չի կարող գտնվել անազատության մեջ։

«Մեր խմբակցությունը պահանջում է ապահովել մեր 2 գործընկերների անխոչընդոտ Ազգային ժողովում, որպեսզի նրանք կարողանան կատարել իրենց սահմանադրական պարտականությունները»,-նշեց Օհանյանը։

Նիստը վարող Կնյազ Հասանովն էլ ասաց, թե դա իր իրավասության տակ չէ, իրավաբանների ու արդարադատության գործն է։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, որ պատգամավորը ունի անձեռնմխելիության իրավունք, որը պետք է հաղթահարվի, սակայն արարքները, որոնք վերագրվում են պատգամավորական մանդատ ստացած անձանց, տեղի են ունեցել մինչև մանդատը ստանալը և նրանց անձեռնմխելիության հաղթահարվել է ԿԸՀ որոշումներով։

«Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը նշեց, որ որևէ այլ մեխանիզմ չկա պատգամավորի անձեռնմխելիությունը հաղթահարելու համար, բացի ԱԺ-ից․ «Մի բան եմ ուզում ասել․ եթե նման նախադեպ ստեղծվում է, հնարավոր է վաղը ձեզանից յուրաքանչյուրը չլինի Ազգային ժողովի նիստերի դահլիճում, առանց անձեռնմխելիության հաղթահարման լինի ուղղակի կալանավորված։ Ուզում եմ ֆիքսենք, որ մեր գործընկերները, պարոն Զաքարյանն ու Սարգսյանը ոչ թե բացակայում են, այլ պատանդի կարգավիճակում են»։

Վլադիմիր Վարդանյանը ևս մեկ անգամ նշեց, որ Զաքարյանի ու Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել է, երբ վերջիններս չէին ստանձնել ԱԺ պատգամավորի լիազորությունները։

Հասանովը փորձեց շարունակել նիստը, «Հայաստան» խմբակցությունը սկսեց խփել սեղաններին։ «Պատիվ ունեմ» դաշինքը միացավ «Հայաստան» դաշինքի պահանջին։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Վարդևանյանը Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ  րոպե ընդմիջում պահանջեց։ Հասանովը մի քանի հայտարարությունից հետո համաձայնեց ընդմիջմանը, հայտարարվեց ընդմիջում՝ մինչև 12։00։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել