Տեսչական մարմինը հայտարարում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի ավագ տեսուչի, հարավային տարածքային կենտրոնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի ավագ տեսուչի և Գյումրու բաժնի ավագ տեսուչի թափուր հաստիքների առկայության մասին։
Մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը պետք է ներկայացնի էլեկտրոնային տարբերակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում առցանց լրացնելով դիմումը։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2021 թ. օգոստոսի 4-ը։
Մանրամասները Տեսչական մարմնի պաշտոնական կայքում: