Համաձայն ՀՀ դատական օրենսգրքի՝ դատավորի պաշտոնավարումը դադարում է, եթե`
1) նա դիմում է այդ մասին (հրաժարական է տալիս).
2) լրացել է նրա 65 տարին (պաշտոնավարման տարիքը).
3) դատարանի` oրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած.
4) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը:
Հավելենք, որ դատավորի պաշտոնավարումը դադարում է համապատասխանաբար Հանրապետության Նախագահի հրամանագրում նշված օրվանից, նրա 65 տարին լրանալու հաջորդ oրվանից, դատարանի համապատասխան վճիռն ուժի մեջ մտնելու օրվանից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու հաջորդ oրվանից:
Աղբյուրը՝ Իրավաբան.net