Որոնողական աշխատանքներն իրականացվում են Ջրականում. ԱԻՊԾ

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։

Փրկարարական մեկ ջոկատով աշխատանքներն այսօր իրականացվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։

Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունն ավելի ուշ կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներից տարհանել են 1618 աճյուն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել