Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 233 նոր դեպք, ունենք 123 առողջացած և 7 մահվան դեպք․ ԱՆ

Հուլիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 229 603 դեպք, որոնցից 219 502-ն` առողջացած, 4604-ը` մահվան ելքով:

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4378 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 328 107 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 5930 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 233 նոր դեպք: Ունենք 123 առողջացած և 7 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1119 է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել