Պատասխանողի կողմից հայցը ընդունելը միանշանակ հի՞մք է վարչական դատարանի համար՝ բավարարելու հայցը

Վարչական դատավարությունում, ինչպես և քաղաքացիականում, պատասխանողն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդունելու հայցվորի պահանջը: Այդ դեպքում դատարանը բավարարում է հայցն այն պահանջի մասով, որն ընդունել է պատասխանողը, բացառությամբ հետևյալ դեպքերի (պահանջի ոչ իրավաչափ ընդունում), երբ`

1) այդպիսի ընդունումն առերևույթ հակասում է օրենքին.
2) այդպիսի ընդունումն առերևույթ խախտում է որևէ մեկի իրավունքները և ազատությունները.
3) քննվում է նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործ:

Պահանջի ընդունման ոչ իրավաչափ լինելու մասին դատարանը կայացնում է պատճառաբանված որոշում:

Եթե պատասխանողը մասնակիորեն է ընդունել հայցվորի պահանջը, և դատարանը համարում է, որ այն իրավաչափ է, ապա կողմի միջնորդությամբ դատարանն այդ պահանջի մասով առանձնացնում է առանձին վարույթ: Այդ վարույթով դատարանը դատաքննությունը հայտարարում է ավարտված և կայացնում է վճիռ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել