Անձնական կյանքը յուրաքանչյուրի «անձնական» գործն է

ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր անձնական և ընտանեկան կյանքը անօրինական միջամտությունից, իր պատիվը և բարի համբավը ոտնձգությունից պաշտպանելու իրավունք:

Վերը նշված իրավունքը խախտողը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության:

Այսպես. համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի` մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործելը կամ հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով կամ լրատվության միջոցներով այդպիսի տեղեկություններ տարածելը կամ հավաքելը կամ պահելը, եթե դրանք նախատեսված չեն օրենքով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել