Ո՞վ է առաջինը հարցաքննում կողմի միջնորդությամբ կանչված վկային

Վարչական դատավարության կողմի միջնորդությամբ դատական քննության կանչված վկային առաջին հերթին հարցաքննում է միջնորդություն հարուցած կողմը, այնուհետև տվյալ կողմում հանդես եկող այլ անձինք (ուղղակի հարցաքննություն), իսկ վերջում` հակառակ կողմը (խաչաձև հարցաքննություն):

Եթե խաչաձև հարցաքննության ընթացքում վկան նոր հարց է շոշափում, որը չի շոշափվել ուղղակի հարցաքննության ժամանակ, ապա ուղղակի հարցաքննություն իրականացնողն իրավունք ունի դատարանի թույլտվությամբ լրացուցիչ հարցեր տալու վկային ուղղակի հարցաքննության կարգով, որին հետևում է խաչաձև հարցաքննությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել