Մահվան պետական գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել.
1.դիմում.
2. բժշկական կազմակերպության կամ բժշկի տված` մահը հաստատող սահմանված ձևի փաստաթուղթը,
3. դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը, եթե անձի մահվան փաստը հաստատվել է, կամ անձը մահացած է ճանաչվել դատական կարգով։
Մահացածի անձը հաստատող փաստաթուղթը չհանձնելն արգելք չի հանդիսանում մահը գրանցելու համար։