ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Համաշխարհային բանկի և ՏՀԶԿ նոր զեկույցն արձանագրում է, թե ինչպես են 142 երկրներում պայքարում Քովիդ-19-ի հետևանքով դպրոցների փակումից հետո առաջացած կրթական խնդիրների դեմ:
Փարիզ/Նյու Յորք/Վաշինգտոն, 17-ը հուլիսի 2021թ․-Աշխարհի գրեթե երեք երկրներից մեկում Քովիդ-19-ի հետևանքով դպրոցների փակումից հետո ծրագրեր չեն իրականցվել՝ ուղղված կրթության վերականգնմանը: Այս մասին նշված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Համաշխարհային բանկի և ՏՀԶԿ «Քովիդ-19-ի հետևանքով դպրոցների փակման վերաբերյալ ազգային կրթական պայքարի ուսումնասիրություն» զեկույցում։ Միևնույն ժամանակ, հիմնականում միայն զարգացած երկրների մակարդակում, երկրների միայն մեկ երրորդն է միջոցներ ձեռնարկում՝ որպեսզի գնահատի տարրական և միջին մակարդակի կրթությանը հասցված վնասները։
«Կրթությանը հասցված վնասների գնահատումն անհրաժեշտ կարևորագույն առաջին քայլն է կրթական ոլորտում առկա բոլոր բացթողումների հետևանքների դեմ պայքարելու համար: Երկրներն անհապաղ պետք է սկսեն գնահատել այդ բացթողումների աստիճանը, որպեսզի կարողանան իրականացնել համապատասխան միջոցառումներ», – նշել է ՅՈՒՆԵԿՍՕ-ի Վիճակագրության ինստիտուտի տնօրեն Սիլվիա Մոնտոյան (Silvia Montoya):
Ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկներից միայն մեկ երրորդն է արձանագրել, որ բոլոր աշակերտներն անցել են առկա կրթության՝ այսպիսով բարձրացնելով կրթական բացթողումների և դպրոցից դուրս մնալու ռիսկերը։ Այնուամենայնիվ, երկրների մեծամասնությունում աշակերտներին դպրոց վերադարձնելու տարբեր ձևեր են օգտագործվել, ինչպիսիք են համայնքային ներգրավվածությունը, ջրի և սանիտարահիգիենիկ ծառայությունների վերափոխումը, ֆինանսական աջակցությունն ու ընդունելության քաղաքականության վերայանումը։
«Կրթության բացթողումների վերականգնմանն ուղղված աշխատանքները չափազանց կարևոր են այն երեխաների համար, ովքեր չեն հաճախել դպրոց, որպեսզի նրանք կարողանան լրացնել բացթողածն ու երկարաժամկետ առումով կրթական կորուստներ չունենան։ Անհրաժեշտ են անհապաղ միջոցներ ձեռնարկել աշակերտների կրթական մակարդակը ստուգելու համար և հստակ տվյալներ հավաքագրել՝ արձանագրելու դասարանային պրակտիկան, ինչպես նախատեսված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Համաշխարհային բանկի Կրթության տվյալների կոմպակտով»,- շեշտել է Համաշխարհային բանկի գլոբալ կրթության բաժնի ղեկավար Խայմե Սաավեդրան (Jaime Saavedra)։
Ուսումնասիրությունն արձանագրում է, թե ինչպես են երկրները մշտադիտարկում կրթական բացթողումների վերականգնումը, հաղթահարում դպրոցների բացման հետ կապված խնդիրները և ներկայացնում հեռավար կրթության ռազմավարությունները։ Ընդհանուր առմամբ, 142 երկիր է տեղեկատվություն է տրամադրել 2021 թ.-ի փետրվարից մարտ ընկած ժամակահատվածի համար՝ ներառելով տարրական և միջնակարգ կրթության վերաբերյալ տվյալներ։
«Հեռավար ուսուցումը դպրոցների փակման ընթացքում փրկություն է եղել աշխարհի շատ երեխաների համար։ Սակայն ամենախոցելի երեխաների դեպքում, նույնիսկ հեռավարը հասանելի չի եղել։ Հույժ կարևոր է, որ յուրաքանչյուր երեխա սկսի հաճախել դպրոց հենց այսօր։ Սակայն սա դեռ ամենը չէ։ Դպրոցների վերաբացումը էլ ավելի բարձր մակարդակով պետք է կազմակերպել: Դա նշանակում է իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կօգնեն աշակերտներին վերականգնել բացթողածը և ապահովել, որ մեր բոլոր քայլերում առաջնահերթությունը տրվի աղջիկներին և ամենաշատը տուժած երեխաներին»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության բաժնի ղեկավար Ռոբերտ Ջենքինսը (Robert Jenkins)։
Հարցումն ընդգծում է հետևյալ կարևոր կետերը.
- Երկրներն իրականացրել են բազմաթիվ միջոցառումներ, որպեսզի մեղմեն դպրոցների փակումից հետո ի հայտ եկած հավանական բացթողումները։ Երկրների մոտավորապես 40 տոկոսը երկարացրել է ուսումնական տարին, և նույնքան քանակով երկիր առաջնահերթություն է տվել դասացուցակի որոշակի փոփոխություններին։ Սակայն երկրների ավելի քան կեսը տեղեկացրել է, որ չի իրականացրել և չի պատրաստվում իրականացնել որևէ փոփոխություն։
- Շատ երկրներ բարելավել են առողջապահական և անվտանգության չափանիշները քննական կենտրոններում։ Սակայն երկրների 28 տոկոսը տարրական դասարաններում չեղարկել է քննությունները, իսկ երկների 18 տոկոսը չեղարկել է քննությունները միջին դասարաններում։
- Հասանելիության քաղաքականության վերանայում հիմնականում չի իրականացվել հատկապես աղջիկների դեպքում, ինչը բավականին մտահոգիչ է, հաշվի առնելով այն փաստը, որ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում դեռահաս աղջիկները հիմնականում չեն վերադառնում դպրոց։
- Ցածր եկամուտ ունեցող երկները ոչ մի էական միջոց չեն ձեռնարկել, որպեսզի կարողանան ապահովել դպրոց վերադառնալու համար տարրական քայլերը։ Օրինակ, համեմատած բարձր եկամուտ ունեցող երկների 96 տոկոսի հետ՝ ցածր եկամուտ ունեցող երկրների 10 տոկոսից պակաս երկրներ են տեղեկացրել, որ դպրոցներում առկա են օճառ, մաքուր խմելու ջուր, սանիտարահիգիներիկ պայմաններ (սանհանգույցներ և դիմակներ)։
Ուսումնասիրությունը նաև լույս է սփռում հեռավար ուսուցման և դրանց հետ կապված աջակցության կազմակերպման և արդյունավետության վրա՝ համավարակի սկզբից ավելի քան 1 տարի անց: Արդյունքները ցույց են տալիս, որ.
- Երկրներից շատերը ձեռնարկել են բազմաթիվ միջոցառումներ հեռավար ուսուցում ապահովելու համար։ Ռադիոհեռուստատեսային հեռարձակումներն ավելի տարածված էին ցածր եկամուտ ունեցող երկրների շրջանում, մինչդեռ բարձր եկամուտ ունեցող երկրները տրամադրում էին ուսուցման առցանց հարթակներ: Այնուամենայնիվ, ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների ավելի քան մեկ երրորդը հայտնել է, որ կարողացել են աշխատել տարրական դպրոցների աշակերտների կեսից էլ պակասի հետ:
- Գործընթացի վերսկսումն ու ներգրավվածության ապահովումը պահանջում է հեռավար ուսուցման ռազմավարություն, որը համապատասխանում է համատեքստին, ինչպես նաև՝ ծնողների ներգրավվածություն, ուսուցիչների աջակցություն, այդ թվում ապահովում, որ աղջիկներն ու մյուս անտեսված երեխաները հետ չմնան: Այն նաև պահանջում է հստակ տվյալների հավաքագրում հեռավար ուսուցման արդյունավետության վերաբերյալ: Չնայած երկրների 73 տոկոսը գնահատել է առնվազն մեկ հեռավար ուսուցման ռազմավարության արդյունավետությունը, այնուամենայնիվ, ամենաբարդ համատեքստերում արդյունավետության վերաբերյալ ավելի խորը ուսումնասիրության կարիք կա:
- 2020 թվականին ամբողջ աշխարհում դպրոցները ամբողջությամբ փակ էին կրթության բոլոր չորս մակարդակների համար՝ միջինում 79 ուսումնական օրով, ինչը կազմում էր ՏՀԶԿ և Մեծ քսանյակի երկրներում ընդհանուր ուսումնական օրերի մոտավորապես 40 տոկոսը: Այս ցուցանիշները տատանվում էին 53 օր բարձր եկամուտ ունեցող երկրներում մինչև 115 օր՝ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում:
- Ֆինանսական միջոցների պահանջարկը մեծացել է` մրցակցելով այլ ոլորտների հետ, մինչդեռ կառավարությունների եկամուտները նվազում են: Այնուամենայնիվ, երկրների 49 տոկոսը 2020 թ.-ին ավելացրել են իրենց կրթության բյուջեն 2019 թ.-ի համեմատ, մինչդեռ 43 տոկոսը պահպանել են միևնույն բյուջեն: Նախատեսվում է, որ ֆինանսավորումը կավելանա 2021 թ.-ին, քանի որ երկրների ավելի քան 60 տոկոսը նախատեսում է ավելացնել կրթության բյուջեն 2020 թվականի համեմատ:
- Այս արդյունքներն ամրապնդում են դպրոցների վերաբացման, վերականգնման, առկա և հեռակա ուսուցման ավելի արդյունավետ համակարգերի կարևորությունը, որոնք կարող են ավելի լավ դիմակայել ապագա ճգնաժամերին և ներգրավել բոլոր աշակերտներին: Ավելին, դա ցույց է տալիս, որ ՔՈՎԻԴ-19-ի հետևանքով, դպրոցների փակման պատճառով ուսման կորուստների չափումը կարևոր միջոցառում է երկրների և զարգացման գործընկերների համար: