Եվրոպայի ռեստորաններում ձեթն այլևս ապակե տարաներով չի մատուցվի

Համաձայն Եվրոպական Միությունում ընդունված նոր կանոնակարգի(ուժի մեջ է մտնելու 2014թ. հունվարի 1-ից) ռեստորաններում չի թույլատրվելու մատուցել ձեթ ապակե տարայով:

Փոխարենը ռեստորանների սեփականատերերը պետք է ձեռք բերեն միանգամյա օգտագործման հատուկ տարաներ` ձեթ մոտուցելու համար:

Նշված կանոնակարգի ընդունման անհրաժեշտությունը հեղինակները հիմնավորել են նրանով, որ դա առավել հիգիենիկ կլինի և հաճախորդների մոտ լրացուցիչ «կասկածներ» չի առաջացնի:

Le Figaro-ի փոխանցմամբ` ռեստորանի սեփականատերերին նշված կանոնակարգն այնքան էլ դուր չի եկել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել