ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 14-ին նոր հրամանագեր է ստորագրել, որոնցում մասնավորապես ասվում է.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 12-ի ԲԴԽ-49-Ո-110 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Նելլի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել սնանկության դատարանի դատավոր»:
«Լիլիթ ՍԱՂՈՅԱՆԻՆ նշանակել սնանկության դատարանի դատավոր»:
«Լիանա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել սնանկության դատարանի դատավոր»:
«Սերինե ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել սնանկության դատարանի դատավոր»: