ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 14-ին հրամանագիր է ստորագրել, որում մասնավորապես ասվում է.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 12-ի ԲԴԽ-49-Ո-113 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻՆ նշանակել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»: