Մեղքի խառը ձևը

Հանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշը մեղքն է, որը դրսևորվում է դիտավորությամբ կամ անգուշությամբ: Առանց մեղքի չկա ոչ հանցագործություն, ոչ էլ քրեական պատասխանատվություն: Մեղքը անձի հոգեբանական վերաբերմունքն է իր կողմից կատարվող հանրորեն վտանգավոր կոնկրետ արարքի և դրա հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ, որը դրսևորվում է դիտավորության կամ անզուշության ձևով և որում դրսևորվում է անձի արարքի հակասոցիալական բնույթը:

Քրեական օրենսգիրքը բավականաչափ ամբողջականորեն կարգավորում է մեղքի ձևերը, որոնք կարևոր նշանակություն ունեն հանցագործությունների որակման համար: Քրեական օրենսգրքի հատուկ մասում առկա են հանցակազմեր, որոնցում միաժամանակ առկա է մեղքի երկու ձև: Այլ խոսքով, դիտավորությամբ հանցանք կատարող անձը չի նախատեսում իր արարքի հեռավոր հետևանքները, թեև պարտավոր էր և կարող էր նախատեսել, կամ էլ նախատեսում է այդ հետևանքների առաջացման վերացական հնարավորությունը, սակայն ինքնավստահորեն հույս է ունենում, որ դրանք կկանխվեն: Այդպիսի դասական օրինակ է ՀՀ քրեական օերնսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցակազմը: Այսինքն, մեղքի երկու ձևով կատարված հանցագործությունում առկա է և’ դիտավորությունը, և’ անզգուշությունը: Սակայն, այստեղ անհրաժեշտություն է առաջանում պարզել, թե ընդհանուր առմամբ մեղքի ո՞ր ձևով կատարված պետք է համարել նշված և նմանատիպ հանցանքները: Օրենսդիրը լուծել է այդ խնդիրը` ուղղակիորեն նշելով, որ նման հանցագործությունները պետք է համարել դիտավորությամբ կատարված:

ՀՀ քրեական օրենսգրքի 32-րդ հոդվածը կարգավորում է մեղքի երկու ձևերով հանցագործության խնդիրը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել