ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարման օպերատիվ շտաբը հայտնում է․
«Ուշադրությու՛ն
Օպերատիվ շտաբի ներքո գործող բուժական տեղամասից դեղորայք կարող են ստանալ նախկինում և ներկայումս դիսպանսեր հիվանդ հանդիսացող՝ շաքարային դիաբետ, պարբերական (Երևանյան) հիվանդություն, բրոնխիալ ասթմա, էպիլեպսիա ունեցող անձինք, այդ թվում՝ ճնշման և սրտի խնդիրներ ունեցող անձանց տրամադրվում են՝ ճնշման համար эналаприл և սրտի համար՝ бипрол դեղերը։
Անհրաժեշտ է այցելել Օպերատիվ շտաբ՝ բուժական տեղամաս։
Հասցե՝ ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Գարեգին Նժդեհի 23/1»։