ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանագիրյանի հուլիսի 8-ի որոշումներով Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների նախագահների թեկնածուներ են առաջարկվել:
Մասնավորապես․
Վարչական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար Բարձրագույն դատական խորհուրդը Հանրապետության նախագահին է առաջարկել Հրաչ Մարտունի Այվազյանի թեկնածությունը։
Վերաքննիչ վարչական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար Բարձրագույն դատական խորհուրդը Հանրապետության նախագահին է առաջարկել Արա Էդուարդի Բաբայանի թեկնածությունը։
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար Բարձրագույն դատական խորհուրդը Հանրապետության նախագահին է առաջարկել Գոռ Վահեի Հարությունյանի թեկնածությունը։
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար Բարձրագույն դատական խորհուրդը Հանրապետության նախագահին է առաջարկել Նապոլեոն Գրիշայի Օհանյանի թեկնածությունը։