Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը: Այս մասին տեղեկանում ենք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Սուրեն Հովհաննիսյանին պատկանող հացի արտադրամասում (Արարատի մարզ, գ. Այնթապ) և պարզել, որ այստեղ կոպտորեն խախտվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը:
Մասնավորապես՝ արտադրամասը ապահովված չի եղել կենցաղային տարածքներով (սանհանգույց, լվացարաններ՝ հոսող տաք և սառը ջրով, հանդերձարան և այլն) չի բացառվել արտադրական գործընթացների ժամանակ խաչաձև աղտոտումը, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը արտադրամաս կանխելու համար, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննությունների:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2021/07/212020276_4071544219589719_2992816006665131445_n.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2021/07/214323696_4071545779589563_3052473191096563877_n.jpg)