Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
«Հայաստանի և Արգենտինայի միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության, հարգանքի և համակրանքի վրա: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով հայ-արգենտինական բարեկամական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել փոխըմբռնման մթնոլորտում, և երկու ժողովուրդների պատմական սերտ կապերը նոր խթան կհանդիսանան մեր երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ու համագործակցության հետագա զարգացման համար»,- իր ուղերձում մասնավորապես նշել է նախագահ Սարգսյանը: