Պարգևատրումներ Արմեն Սարգսյանի կողմից՝ Հայաստանի և Իտալիայի միջև մշակութային համագործակցության համար

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 25-ին հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն Հայաստանի և Իտալիայի միջև մշակութային համագործակցության համար պարգևատրումներ են կատարվել․

Հրամանագրերում մասնավորապես ասվում է․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը.

Հայաստանի և Իտալիայի միջև մշակութային համագործակցության, հայ-իտալական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ռավեննայի երաժշտական փառատոնի հիմնադիր, դիրիժոր Ռիկարդո Անտոնիո ՄՈՒՏԻԻՆ (Իտալիա) պարգևատրել Բարեկամության շքանշանով»:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը.

Հայկական մշակութային ժառանգության պահպանման, հայ-իտալական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Վենետիկի հայկական մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնի տնօրեն Մինաս ԼՈՒՐՅԱՆԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով»:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը.

Հայաստանի և Իտալիայի միջև մշակութային համագործակցության, հայ-իտալական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ռավեննայի երաժշտական փառատոնի հիմնադիր, պատվո նախագահ Մարիա Քրիստինա ՄԱՁԱՎԻԼԱՆԻԻՆ (Իտալիա) պարգևատրել Բարեկամության շքանշանով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել