Մենք պատրաստ ենք շարունակել մեր համատեղ ջանքերը՝ հանուն Հայաստանի պայծառ ապագայի․ այսօր ԱՄՆ Անկախության 245-րդ տարեդարձն է

Ամերիկայի Միացյալ Նահանգներում այսօր՝ հուլիսի 4-ին, նշվում է ԱՄՆ Անկախության 245-րդ տարեդարձը։

Հայաստանում ԱՄն Դեսպանատնից հայտնում են․

«Այսօր նշելով ԱՄՆ Անկախության 245-րդ տարեդարձը՝ մենք հիշում ենք նաև հայ ժողովրդի մաքառումներն անկախություն ձեռք բերելու ճանապարհին։

30 տարի առաջ, երբ ԱՄՆ դրոշն առաջին անգամ ծածանվեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան վրա, այդ օրվանից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, Խաղաղության կորպուսը և ԱՄՆ կառավարության մյուս կառույցները դարձան Հայաստանի գործընկերը՝ աջակցելով Հայաստանի ժողովրդավարական նպատակներին։ Բացառություն չէր նաև անցյալ տարին՝ իր բոլոր մարտահրավերներով հանդերձ։

Մենք պատրաստ ենք շարունակել մեր համատեղ ջանքերը՝ հանուն Հայաստանի պայծառ ապագայի»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել