Հուլիսի 3-ին կատարվել է 32 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել։
Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։
«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9106 քաղաքացու հետազոտություն, որից 925-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2907 դեպք: Կատարվել է 27058 թեստավորում:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնե ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում «Արևիկե բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում»,- ասված է հայտարարության մեջ: