Գերիների վայրէջքից հետո Մուրադովը հայտարարություն է արել

Արցախում տեղակայված խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը հայ ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռի վայրէջքից հետո հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է։

«Շարունակելով եռակողմ համաձայնագրի դրույթների կատարումն ապահովելու աշխատանքները ՝ այսօր Բաքվում անձամբ ես ադրբեջանական կողմին եմ փոխանցվել երկու շրջանների ականապատ դաշտերի քարտեզները։

Դրանք ականապատվել են հայկական ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած նախորդ զինված հակամարտության ընթացքում։

Իր հերթին Ադրբեջանն ազատ է արձակել 15 հայ ռազմագերիների, որոնք Երևան են հասցվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով։

Ռուսական կողմը հետագայում էլ կշարունակի աշխատանքը եռակողմ հայտարարության դրույթների կատարումն ապահովելու ուղղությամբ»:

Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։

Հիշեցնենք, որ երեկ՝ հուկիսի 3-ին, ՀՀ կառավարությունը հայտարարություն տարածեց, որում ասվում էր․

«Այսօր՝ հուլիսի 3-ին, ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ։ Հայկական կողմը որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ:

Հայրենիք վերադարձած 15 հայ գերիների անունները՝ ստորև.

1. Հակոբյան Վոլոդյա Վաչագանի – Շիրակի մարզ

2. Ասատրյան Գևորգ Նորայրի – Շիրակի մարզ

3. Գասպարյան Գոռ Վահրամի – Շիրակի մարզ

4. Ենգոյան Սիսակ Գրիշայի – Շիրակի մարզ

5. Կարապետյան Յուրի Տիգրանի – Շիրակի մարզ

6. Մահտեսյան Էդգար Վաչագանի – Շիրակի մարզ

7. Մինասյան Արամ Գառնիկի – Շիրակի մարզ

8. Մինասյան Մկրտիչ Սիմոնի – Շիրակի մարզ

9. Պետրոսյան Ալբերտ Կամոյի – Շիրակի մարզ

10. Պողոսյան Արմեն Եղիազարի – Շիրակի մարզ

11. Սեդրակյան Ռոմիկ Միսակի – Շիրակի մարզ

12. Սեֆիլյան Կամո Կարենի – Շիրակի մարզ

13.Ասլանյան Եղիշ Հովհաննեսի – Շիրակի մարզ

14.Գևորգյան Գրիգոր Գեորգիի – Շիրակի մարզ

15.Մանուկյան Անդրանիկ Տիգրանի – Շիրակի մարզ

ՀՀ կառավարությունը շնորհակալություն է հայտնում Ռուսաստանի Դաշնությանը միջնորդական դերակատարման համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել