Վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի հայրենակիցներ,
Այսօրվանից դադարեցնում եմ իրականացնել վարչապետի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները։
Շնորհակալություն եմ հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին` մեր երկրի համար այս վճռորոշ ժամանակաշրջանում վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ինձ վստահելու համար:
Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել վարչապետի աշխատակազմի ողջ անձնակազմին՝ այս ծանր ամիսներին իրենց կատարած տքնաջան և անտրտունջ աշխատանքի համար:
Շնորհակալ եմ նաև կառավարության մյուս գործընկերներին արդյունավետ համագործակցության համար:
Վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արայիկ Հարությունյանին հաջողություն եմ մաղթում հետագա գործունեության մեջ»։