Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր կառավարության ու «Միջազգային իրավունքի և քաղաքականության կենտրոն» հիմնադրամի միջև

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ կառավարության ու «Միջազգային իրավունքի և քաղաքականության կենտրոն» հիմնադրամի միջև։ Այս մասին հայտնում են ՀՀ փախվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հանձինս փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի, փոխըմբռնման հուշագիր է ստորագրել «Միջազգային իրավունքի և քաղաքականության կենտրոն» հիմնադրամի հետ:  Հուշագրի համաձայն՝ կողմերը համագործակցելու են Արցախյան հիմնախնդրի, այդ թվում՝  2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում թույլ տրված միջազգային իրավունքի խախտումների առնչությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով:

Հիմնադրամը կառավարությանը տրամադրելու է աջակցություն միջազգային իրավադիվանագիտական հարցերի առնչությամբ՝ նպաստելով իրավական դիվանագիտության զարգացմանը, օժանդակելով միջազգային իրավական գործընթացների իրականացմանը, և աջակցելով կառավարությանը ռազմավարական հաղորդակցման հարցերում»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել