Հիմնական խնդիրն առաջացել է նրա հետ, որ անջրդի հողատարածքներում ջրելու կարիք է առաջացել. Վահան Քերոբյան

«Առաջին հերթին մենք շատ խիստ անհանգստացած ենք ստեղծված իրավիճակով: Գիտեք, որ այս տարվա հունիսը ռեկորդային շոգ է եղել և դրա պատճառով առաջացել է աննախադեպ դժվար իրավիճակ , բայց ջրային կոմիտեն աշխատում է իր նորմալ հունով: Հիմնական խնդիրն առաջացել է նրա հետ, որ անջրդի հողատարածքներում ջրելու կարիք է առաջացել և դա ըստ էության վնասել է անջրդի հողատարածքների բերքը»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիային նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

Նա նշեց, որ ֆերմերները սխալ տղեկատվություն են փոխանցում ջրային կոմիտեին երբեմն: Մի բույսի փոխարեն ցանում են այլ բույս, որի ջրի պահանջարկը այլ է. «Օրինակ՝ կորտոֆիլին շատ ավելի շատ ջուր է պետք, քան այլ մշակաբույսերին»:

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ փորձում են անցնել նոր, ավելի արդյունավետ համակարգերի:

«Պետք է այնպես անենք, որ ոռոգման խնդիրը հետագա տարիներին շատ արագ ձևով լուծվի, մոդեռնիզացվի համակարգը, որպեսզի մենք ունենանք արդյունավետ համակարգ, որը կհամապատասխանի գյուղացիների պահանջներին»,-ասաց Վահան Քերոբյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել