Նախագահը 3 նոր դատավոր է նշանակել Վերաքննիչ դատարանում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն Վերաքննիչ վարչական դատարանում դատավորներ են նշանակվել։

Հրամանագրերում ասվում է․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունիսի 21-ի ԲԴԽ-42-Ո-79 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Կարեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ վարչական դատարանի դատավոր»։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունիսի 21-ի ԲԴԽ-42-Ո-78 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Վարչական դատարանի դատավոր Լիանա ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ վարչական դատարանի դատավոր»:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունիսի 21-ի ԲԴԽ-42-Ո-77 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Վարչական դատարանի դատավոր Էդվարդ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ վարչական դատարանի դատավոր»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել