5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս․ Գրիգորյանի ուղեկցությամբ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն ու տեղական ինքնակառավարման մարմինների մի խումբ ներկայացուցիչներ այցելել են զորամիավորման պահպանության գոտու մարտական հենակետեր:
Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության նախարարությունից:
Նրանք ծանոթացել են զինծառայության պայմաններին, դիրքերում ընթացող ինժեներական և ամրաշինական աշխատանքներին, զրուցել զինծառայողների հետ, վերահաստատել համագործակցելու իրենց պատրաստակամությունը։