Վանեցյանը բացատրում է, թե ինչ է նկատի ունեցել ասելով՝ «Крым наш»

««Крым наш» ասելով, եթե բառացիորեն ենք թարգմանում, ասել եմ՝ Ղրիմը հայկական է, կարո՞ղ էի ես նման բան ասել` իհարկե ոչ: Դա եղել է պատասխան, որն ունի շարունակություն, որը հետևյալն է, ժողովուրդների ինքնորոշման իրավունքն անքակտելի է, և ես զուգահեռներ եմ անցկացրել արցախյան հակամարտության հարցի հետ և ասել եմ՝ եթե Ղրիմի բնակչության 95 տոկոսից ավելն իր ազատ կամարտահայտության միջոցով ցանկություն է հայտնել միանալ Ռուսաստանի Դաշնությանը, ապա այդ իրավունքը պետք է հարգվի և առաջին հերթին պետք է հարգվի ՀՀ-ի և հայ ժողովրդի կողմից, որովհետև մենք ունենք արցախյան հակամարտության հարց, որտեղ անկյունաքարային է ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: Ես խոսել եմ հենց դրանից»,-այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ և «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը:

Անդրադառնալով ընտրակաշառք բաժանելուն՝ նա ասաց, որ բոլորին, որոնց այս մեղադրանքով բերման էին ենթարկել բաց են թողել:

«Որպես «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ հավաստիացնում եմ, որ մենք ընտրակաշառք բաժանելու գործընթաց չենք նախաձեռնել և նման գործելաոճ չենք ունեցել»,-նշեց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել