«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի առաջնորդ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Քիչ առաջ հանդիպեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Վարչապետին հավաստիացրի, որ ունենք բավարար գիտելիք, կամք և վճռականություն մեր երկրի ժողովրդավարական գործընթացները իրենց լրումին հասցնելու և անշրջելի դարձնելու համար:
Ժողովրդի իշխանության նկատմամբ որևէ ոտնձգություն պետք է արժանանա համարժեք հակազդման:
Ոչ մի շանս մարդասպան գողապետերին»։