«Հայաստան» դաշինքը պատրաստվում է շարունակել պայքարը։
Այս մասին այսօր` հունիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը։
«Պառլամենտական պայքարը միայն կարող է ուժեղացնել, այլ ոչ թե փոխարինելու է։ Նաև փողոցային պայքարը․ մենք ունենք շատ ակտիվ կողմնակիցներ, մենք ունենք փողոցային պայքարի մեծ փորձ, կարծում եմ՝ այդ համատեղումը ուժեղացնում է մեր հնարավորությունները»,-ասաց նա։
Պաշտոնթող նախագահի խոսքով՝ այս ընտրությունները փոխեցին քաղաքական լանդշաֆտը։ «Մեր մուտքը քաղաքական այս պայքարի մեջ, ինչ-որ տեղ ցունամիի պես մի բան էր քաղաքական դաշտում»,-հավելեց Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում