Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նռնակ են գցել իր տան դիմաց կայանած Միհրան Հակոբյանի մեքենայի տակ: Այսօր առաջին անգամ Միհրանին առավոտ շուտ արթուն տեսա: Հիմա արդեն ձևը սովորեցինք՝ ոնց է պետք արջին քնից հանել: Կարելի է ասել՝ մշտական թվացող պրոբլեմ է լուծվել»:
Ավելի ուշ նա հայտնել է, որ տեղում աշխատող ոստիկանների նախնական վարկածի համաձակն Միհրան Հակոբյանի մեքենայի վրա ոչ թե ձայնային, այլ հարավսլավական արտադրության մարտական նռնակ է նետվել: