«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն հայտարարությւոն է տարածել, որում ասվում է․
«Համացանցում շրջանառվում է վիդեո, ըստ որի ՔՈ ՍԴԿ ԳՄ անդամ Սուրեն Սահակյանը աթոռով հարվածել է կուսակցություններից մեկի ներկայացուցչի: Հերքում ենք նման տեղեկատվությունը:
Հոլովակում հստակ տեսանելի է, որ աթոռը նետում է մուգ վերնազգեստով տղամարդը, իսկ Սուրեն Սահակյանը սպիտակ վերնաշապիկով է։
Դատապարտում ենք նման ապատեղեկատվության տարածումը:
Ցավում ենք միջադեպի առնչությամբ, որը հրահրվել է՝ խոչընդոտելով մեր իրավունքների իրացումը և առավել ևս ցավում ենք, որ այն պատճառ է դարձել որևէ կերպ դրանում մեղավորություն չունեցող մեր գործընկերոջ վնասվածք ստանալուն։
ՔՈ ՍԴԿ Նախընտրական շտաբ