Ալավերդին նույնպես հոսանքազրկվեց․ Արեն Մկրտչյան

«Ալավերդին նույնպես հոսանքազրկվեց։ ՔՊ կենտրոնական շտաբը նույնպես։ Տեղամասերում քվեատուփերն ատամներով պահել»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է պատգամավոր Արեն Մկրտչյանը։

Նշենք, որ քիչ առաջ նա նաև գրել էր․

«Թումանյանի շրջանի բոլոր 34 բնակավայրերի ՔՊ հանձնաժողովի անդամներին ու վստահված անձանց` Օձուն խոշորացված համայնքի բոլոր 8 գյուղերի 10 ընտրատեղամասերը քիչ առաջ հոսանքազրկվել են։ Բացառված չէ նույնի կրկնությունը մյուս տեղամասերում։

Խնդրանք և պահանջ` ատամներով պահել բոլոր քվեատուփերը, ուշադիր լինել ձայների հաշվարկին, հանձնաժողովի նախագահից պահանջել քվեատուփից հանելուց հետո տեսանելի ցույց տալ բոլոր քվեաթերթիկները»։

Հավելենք, որ Մկրտչյանը հրապարակել է Ալավերդու մի շարք բնակավայրերի քվեարկության արդյունքները, որոնց համաձայն առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել