Որևէ հետընտրական զարգացումներ չեն լինի. Արթուր Վանեցյան

«Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը մասնակցեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը: Լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց, որ  իշխանությունը հոգեվարքի մեջ է:

«Բոլոր իրենց քայլերը միտված են ընդդիմության դիրքերը թուլացնելուն: Նրանք հասկանում են, որ այլևս երբեք Հայաստանում վերարտադրվելու կամ իշխանություն կազմելու հնարավորություն չունեն, ուստի վերջին ճիգերն են գործադրում իրենց իշխանական աթոռներից կառչած մնալու համար»,-նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդը:

Նրա խոսքով՝ որևէ հետընտրական զարգացումներ չեն լինի, քանի որ ընտրությունների արդյունքները կփաստեն, թե Հայաստանում ով է կազմելու իշխանություն:

«Երեկ ձերբակալվել են Եղեգնաձորի մեր շտաբի ներկայացուցիչները, որևէ հիմնավոր ապացույց ներկյացված չէ փաստաբանական թիմին և ես կարծում եմ, որ դա արվել է բացառապես մեկ նպատակով՝ ընտրությունների ընթացքում մեր թիմակիցներին հեռվացնելու ընտրական գործընթացներից»,-նշեց Արթուր Վանեցյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել