Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ ընտրատեղամասում է

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, դուստրերի և որդու հետ արտահերթ խորհրդարանական ընտրություններին քվեարկություն է կատարել մայրաքաղաքի թիվ 8/16 ընտրատեղամասում:

«Քվեարկում եմ հանուն մեր պետության ու ժողովրդի ապագայի, հանուն Հայաստանի զարգացման»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Ընտրատեղամասում հերթ էր, նրանք մի փոքր սպասեցինք՝ նախքան ընտրություն կատարելը։

Փաշինյանը լրագրողների հարցերին չպտասխանեց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել