Քվեախցիկի տակը կլոր ծակեր կային, մենք էլ փակել ենք․ Գյումրու 32/38 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ

Գյումրու 32/38 ընտրատեղամասում ընտրողների ընդհանուր թիվը 1564 է։ Ժամը 12։26-ի դրությամբ ընտրությանն է մասնակցել 169 քաղաքացի։

Այս պահին ընտրատեղամասում քվեարկությունը հանգիստ է ընթանում։ Իրավաբան․net-ի լրագրողի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Ամիդա Ռեհանյանը նշեց, որ միջադեպեր չեն արձանագրվել։

«Միայն քվեախցիկի տակը կլոր ծակեր կային, մենք էլ փակել ենք ու այդ մասին արձանագրել»,- ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել