ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը:
Լրագրողների հարցին, թե ինչպես է նա գնահատում հաղթանակի շանսը, նշեց. «Կասկածո՞ւմ եք»:
Նա նշեց, որ քվեարկել է հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական աճի:
Անդրադառնալով Կարեն Կարապետյանին նա նշեց, որ ակնհայտ է, որ նա իրենց հետ է, բայց դեռ չեն քննարկել, թե ինչ համագործակցություն կլինի:
«Քաղաքում տեղադրված են հազարավոր տեսախցիկներ, արդեն կան նաև կադրեր համացանցում և այն փաստը, որ մինչ այսօր չի հայտնաբերված, թե դա ով է արել, մեծ կասկած է առաջացնում, որ դա արվում է իշխանության կողմից կամ իրենց ուղղորդությամբ, և եթե մոտակա մեկ-երկու ժամվա ընթացքում, ոստիկանությունը չհայտնաբերի հանցագործներին, ապա մենք կհամարեն, որ դա արվում է իշխանության կողմից»,-նշեց նա:
Ռոբերտ Քոչարյանն անդրադառնալուվ Արմեն Չարչյանի ձերբակալությանն, ասաց, որ դա աբսուրդի ժանրից է:
Մանրամասները՝ տեսանյութում