«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն ուղիղ եթերում հայտնեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսի ստանա թույլտվություն՝ խուզարկություն իրականացնել Սյունիքի մարզի «Հայաստան» դաշիքնի գրեթե բոլոր նախընտրական շտաբերի տարածքներում։
Նրա խոսքով՝ զեկուցագրի, այսինքն ոչ մի ապացուցողական նշանակություն ունեցող թղթի հիման վրա խուզարկության որոշումը տվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը։
«Նման իրավական խայտառակությունը, վստահ, ունենալու է իրավական հետևանքներ, նպատակն այս գործընթացի մեկն է՝ ամեն կերպ փորձել պարալիզացնել Հայաստան դաշինքի նախընտրական շտաբի գործունեությունը։ Մի հանգամանք էլ․ հերիք չէ այդ զեկուցագրի հիման վրա գնում են ու իբրա խուզարկություն են կատարում՝ ման գալով, որոնելով քվեաթերթիկ տպելու սարք, այլ կերպ ասած՝ շտաբերում փորձում են գտնել գործարան, որովհետև քվեաթերթիկները տպում են գործարաններում»,-ասաց նա։
Արամ Վարդևանյանը նշեց, որ «Հայաստան» դաշինքի անդամներին Սիսիանից ու Սյունիքի մարզի այլ քաղաքաներից բերման են ենթարկում Երևան՝ բացատրություն վերցնելու։