«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը ձերբակալվել է․ Գեղամ Մանուկյան

«Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ  Իրավաբան․net-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնել էր, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի կողմից աշխատակիցներին սպառնալու ձայնագրության վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ։

«Բժշկական կենտրոնի տնօրենի կողմից աշխատակիցներին սպառնալու ձայնագրության վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետով:

Կատարվում է նախաքննություն: Դատախազության կողմից ուղարկված նյութերը ևս կցվել են քրեական գործին»,- ասել էր նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել